22:04  ,  26 դեկտեմբերի, 2019

Vesti.kz. Տիգրան Բարսեղյանը կարիերան կշարունակի «Աստանայում»

Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Կայսարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը մարզական կարիերան կշարունակի ղազախական «Աստանայում», տեղեկացնում է Vesti.kz-ը:

«Կայսարում» Բարսեղյանի ակումբակից Բրատիսլավ Պունոշևացը հրապարակում է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում և հաջողություն մաղթել Տիգրան Բարսեղյանին իր նոր ակումբում:

«Շնորհավորում եմ, եղբայր: Հաճելի էր քեզ հետ նույն ակումբում խաղալը: Այժմ հաջողություն եմ ցանկանում քեզ «Աստանայում»»,- հրապարակմանը կից գրել է Պունոշևացը:

Տիգրան Բարսեղյանը «Կայսարի» հետ անցկացրեց մեկ մրցաշրջան՝ դառնալով Ղազախստանի գավաթակիր։ Ղազախստանի առաջնությունում Տիգրան Բարսեղյանը խփեց 12 գոլ՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկուն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ հունական ԱԵԿ-ը և ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում