17:02  ,  26 դեկտեմբերի, 2019

Լեւոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց արագ խաղի աշխարհի առաջնությունում։

Մոսկվայում անցկացվող մրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց Ուկրաինայի ներկայացուցիչ Էլդար Գասանովի հետ եւ հաղթեց 43-րդ քայլում։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Արման Փաշիկյանն առաջին տուրում խաղացին ոչ ոքի։

Առաջնությունը կտեւի երեք օր։ Մրցումային օրը բաղկացած է 5 տուրից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում