18:10  ,  25 դեկտեմբերի, 2019

Նադալ. Ինձ և Ֆեդերերին պետք չէ համեմատել Ռոնալդուի ու Մեսիի հետ

Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ իրեն պետք չէ համեմատել Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Ֆուտբոլն ու թենիսը տարբեր մարզաձևեր են, և ոչ մի իմաստ չունի ինձ և Ռոնալդուին համեմատելը: Նույն կերպ մարդիկ փորձում են համեմատել Ֆեդերերին և Մեսիին»,- Նադալի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Ռաֆայել Նադալը հաղթանակ էր տարել Աբու Դաբիում անցկացված Mubadala World Tennis Championship ցուցադրական մրցաշարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում