Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ իրեն պետք չէ համեմատել Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Ֆուտբոլն ու թենիսը տարբեր մարզաձևեր են, և ոչ մի իմաստ չունի ինձ և Ռոնալդուին համեմատելը: Նույն կերպ մարդիկ փորձում են համեմատել Ֆեդերերին և Մեսիին»,- Նադալի խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Ռաֆայել Նադալը հաղթանակ էր տարել Աբու Դաբիում անցկացված Mubadala World Tennis Championship ցուցադրական մրցաշարում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում