14:51  ,  23 դեկտեմբերի, 2019

ՈւՂԻՂ․ ՀՖՖ-ն հաստատեց 9 ՀԿ-ների կասեցումը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովում հաստատեց ՀՖՖ անդամ 9 ՀԿ-ների կասեցման որոշումները։

Կասեցվեց «Լոռի» Ֆուտբոլային մարզական ակումբ» բարեգործական ՀԿ-ի, «Նորացված Փյունիկ» ՖԱ ՀԿ-ի, «Հայկական Ֆուտբոլի Զարգացման Հիմնադրամի», «Հայաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիա» ՀԿ-ի, «Հայք» ՖԱ ՀԿ-ի, «Դինամո-2000» ՖԱ ՀԿ-ի, «Զվարթնոց» ՖԱ ՍՊԸ-ի,  «Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի» եւ «Արնար» հիմնադրամի (ՀՄԴ) անդամությունը ՀՖՖ-ին: 24 ՀԿ-ներ կմասնակցեն ընտրություններին։

Ընդմիջումից հետո տեղի կունենան ՀՖՖ նախագահի եւ գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները։

ՀՖՖ նախագահի թեկնածուներն են ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը եւ Վանաձորի «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը։

ՀՖՖ նախագահ կընտրվի ժողովի մասնակիցների 50 տոկոս + 1 ձայն հավաքած թեկնածուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում