20:26  ,  21 դեկտեմբերի, 2019

«ՌԲ Լայպցիգի» եւ «Բավարիայի» հաղթանակները (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում առաջատար «ՌԲ Լայպցիգը» տանը մրցեց «Աուգսբուրգի» հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով։ «ՌԲ Լայպցիգը» 37 միավորով ամրապնդվեց առաջին տեղում եւ 3 միավորի առավելություն ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ։

Չեմպիոն «Բավարիան» սեփական խաղադաշտում խաղաց «Վոլֆսբուրգի» հետ եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։ Մյունխենյան թիմը վաստակել է 33 միավոր եւ երրորդ տեղում է։

Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Բավարիա» - «Վոլֆսբուրգ»՝ 2։0 (տեսանյութ)

Ջոշուա Զիրկզեե, 86, Սերժ Գնաբրի, 89

«ՌԲ Լայպցիգ» - «Աուգսբուրգ»՝ 3։1 (տեսանյութ)

Կոնրադ Լայմեր, 68, Պատրիկ Շիկ, 79, Յուսուֆ Պոուլսեն, 90 - Ֆլորիան Նիդերլեխներ, 8

«Շալկե» - «Ֆրայբուրգ»՝ 2։2

Սուատ Սերդար, 26, Ահմեդ Կուտուջու, 80 - Նիլս Պետերսեն, 54, 11մ, Վինչենցո Գրիֆո, 67, 11մ

«Քյոլն» - «Վերդեր»՝ 1։0

Ջոն Կորդոբա, 39

«Մայնց» - «Բայեր Լևերկուզեն»՝ 0։1

Լուկաս Ալարիո, 90+3

Հեռացում՝ Վենդել («Բայեր»), 71, երկրորդ դեղին քարտ

 «Հերտա Բեռլին» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 21:30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով