00:38  ,  21 դեկտեմբերի, 2019

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի լավագույն գոլը

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլի լավագույն գոլերի քառյակը:

Խմբային փուլի լավագույն գոլ է ճանաչվել գերմանական «Լայպցիգի» ավստրացի հարձակվող Մարսել Զաբիտցերի՝ «Զենիթի» դեմ խաղում խփած գոլը:

Լավագույն գոլերի հեղինակների քառյակում Մարսել Զաբիտցերին հաջորդում են կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, «Յուվենտուսի» բրազիլացի հարձակվող Դուգլաս Կոստան և «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English