00:41  ,  20 դեկտեմբերի, 2019

ATP Awards. Տարվա լավագույն թենիսիստը, նորեկն ու «քամբեքի» հեղինակը

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է 2019 թվականի լավագույն թենիսիստի, «քամբեքի» հեղինակի ու նորեկի անունները:

ATP Awards 2019 մրցանակաբաշխությունում տարվա լավագույ թենիսիստ է ճանաչվել աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը:

Տարվա լավագույն «քամբեքի» հեղինակ է ճանաչվել բրիտանացի Էնդի Մարեյը, որը վնասվածքի պատճառով մի քանի ամիս դուրս էր մնացել շարքից:

«Տարվա լավագույն նորեկ» անվանակարգում հաղթող է ճանաչվել 18-ամյա իտալացի թենիսիստ Յանիկ Սիները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում