Ռուսաստանցի գործարար, Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մշտական կապի մեջ է եղել 2009-2011 թվականներին ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ:
The Sun-ին հայտնի է դարձել, որ ամեն խաղից հետո, երբ «Չելսին» պարտություն է կրել, Ռոման Աբրամովիչը հարցական նշանով հաղորդագրություն է ուղարկել Անչելոտիին: Իտալացի մասնագետն Աբրամովիչին պատասխանել է բացականչական նշանով հաղորդագրությամբ:
Կառլո Անչելոտիի գլխավորությամբ «Չելսին» դարձել է Անգլիայի չեմպիոն և գավաթակիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում