15:01  ,  19 դեկտեմբերի, 2019

ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը տարին կավարտի 102-րդ տեղում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների ամենամսյա վերջին դասակարգման աղյուսակը 2019 թվականին։ Հայաստանի ազգային հավաքականը տարին կավարտի 102-րդ տեղում։

Առաջին տասնյակում են Բելգիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Անգլիայի, Ուրուգվայի, Խորվաթիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Արգենտինայի եւ Կոլումբիայի հավաքականները։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին երկու տուրերում Հունաստանի (0։1) եւ Իտալիայի (1։9) հավաքականներից կրած պարտություններից հետո անցած ամիս էր նահանջել երեք տեղով եւ հայտնվել 102-րդ տեղում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով