Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի՝ «Կոլչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման մասին:
«1 տարի առաջ ես նշանակվել եմ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում և ցանկանում եմ ակումբում աշխատանքիս տարեդարձը նշանավորել գոլով:
Իհարկե, այս խաղում մենք բացահայտ ֆավորիտ ենք, սակայն պետք է գործենք զգուշորեն, որպեսզի մրցակիցը չկարողանա հաջողության հասնել»,- նորվեգացի մասնագետի խոսքը փոխանցում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Ուլե-Գունար Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդում» փոխարինել է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում