12:10  +04,  18 դեկտեմբերի, 2019

Վալվերդե․ Չգիտեմ՝ ինչ կազմով կխաղա «Ռեալը», մենք պետք է մտածենք մեր ծրագիրն իրագործելու մասին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն դեկտեմբերի 18-ին Իսպանիայի առաջնության 10-րդ տուրից տեղափոխված խաղում։

«Մենք պետք է մտածենք մեր խաղի մասին։ «Ռեալն» ունի անհրաժեշտ քանակի խաղացողներ, եւ նրանց մարզիչը կընտրի կազմը։ Ես չգիտեմ՝ ինչ կազմով կխաղա «Ռեալը»։ Ազարի բացակայությամբ նրանք կարող են օգտագործել Բեյլին կամ Իսկոյին։ Կարող են խաղալ նաեւ Վինիսիուսն ու Ռոդրիգոն։ Բայց մենք պետք է մտածենք մեր խաղային ծրագրի իրագործման մասին։

Բոլոր կլասիկոներն էլ բարդ են։ Նույնիսկ այն հանդիպումը երկու տարի առաջ մրցաշրջանում վերջում ուներ նշանակություն, թեեւ մենք արդեն չեմպիոն էինք։

Մեր խաղացողներից մի քանիսի համար սա առաջին կլասիկոն է։ Նրանք կկարողանան զգալ այս հանդիպումը գործող անձանց դերում։ Այս խաղը անցնում է հատուկ պայմաններում, այլ մակարդակում։ Այդ խաղի նշանակությունը զգացվում է արդեն թունելում խաղադաշտ դուրս գալուց առաջ»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է AS-ը։

16 խաղից հետո երկու թիմերն էլ ունեն 35 միավոր։ Գոլերի տարբերությամբ առաջին տեղում է «Բարսելոնան»։

Պրիմերայի անցած մրցաշրջանում «Բարսելոնան» առաջին շրջանում տանը «Ռեալին» հաղթել է 5։1 հաշվով, Մադրիդում՝ 1։0 հաշվով։

«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ