16:50  ,  17 դեկտեմբերի, 2019

Մարադոնա․«Բոկա Խունիորսը» պետք է հրավիրի Պոչետինոյին

«Բոկա Խունիորսի» գլխավոր մարզիչի լավագույն թեկնածուն Մարադոնան է, բայց հիմա ես այնտեղ չեմ գնա, ասել է Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ եւ մարզիչ Դիեգո Մարադոնան։

«Ես չեմ գնա «Բոկա»։ Պատրաստ եմ կրկնել, որ համաձայն չեմ այդ ակումբի նախագահ Խորխե Ամոր Ամեալի հետ։ Նախկինում նրա նախագահությունը «Բոկայի» համար դարձավ աղետ։

«Բոկային» պետք է մարզիչ, որը կզգա, թե ինչ է նշանակում այդ ակումբը։ Ես կցանկանայի այդ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել Մաուրիսիո Պոչետինոյին։ Պետք է հրավիրել եւ համոզել նրան առաջնորդել աշխարհի մեծագույն թիմը»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված արգենտինացի Պոչետինոն այժմ հայրենիքում է եւ հանդիպել էր Մարադոնայի հետ, որը «Խիմնասիայի» գլխավոր մարզիչն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում