21:42  ,  16 դեկտեմբերի, 2019

Անչելոտին ժամանել է Լիվերպուլ

Իտալական «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, հնարավոր է, գլխավորի Լիվերպուլի «Էվերտոնը, տեղեկացնում է Sky Sports-ը:

Կառլո Անչելոտին դեկտեմբերի 16-ին ժամանել է Լիվերպուլ, որտեղ հանդիպում է ունեցել անգլիական ակումբի ներկայացուցիչների հետ:

«Էվերտոնի» գլխավոր մարզիչի պարտականություններն այժմ կատարում է ակումբի նախկին ֆուտբոլիստ Դանկան Ֆերգյուսոնը:

Կառլո Անչելոտին նախկինում գլխավորել է նաև «Միլանը», «Չելսին», «Ռեալը», ՊՍԺ-ն և «Բավարիան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում