Նոյեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքւոմ, ֆուտբոլի Անգլիայի առաջնության ամսվա լավագույն խաղացող է ճանաչվել «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն, որը Պրեմյեր լիգայի 4 խաղում դարձել է 3 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ։
27-ամյա ֆուտբոլիսն այս մրցանակին արժանանում է երրորդ անգամ։ Առաջին անգամ լավագույնի մրցանակը նա ստացել է 2017թ․ օգոստոսին, երկրորդ անգամ՝ այս տարվա մարտին։
«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է նոյեմբերի լավագույն մարզիչ։
Նոյեմբերին «Լիվերպուլը» հաղթանակով է ավարտել բոլոր հանդիպումները՝ պարտության մատնելով «Մանչեսթեր Սիթիին» (3։1), «Աստոն Վիլային» (2։1), «Քրիսթալ Փելասին» (2։1) եւ «Բրայթոնին» (2։1)։
52-ամյա Կլոպը կարիերայում 6-րդ անգամ է ստանում այս մրցանակը։
Անգլիայի ընթացիկ առաջնության 16 տուրից հետո «Լիվերպուլը» վաստակել է 46 միավոր եւ 8 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիի» նկատմամբ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում