19:47  +04,  11 դեկտեմբերի, 2019

Պոգբան կմասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա հանդիպումներին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կմասնակցի իր թիմի առաջիկա հանդիպումներին, տեղեկացնում է Evening Standart-ը:

Ֆրանսիացի կիսապաշտպանը լիովին ապաքինվել է վնասվածքից և լիարժեք մարզումներ է անցկացնում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, սակայն մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը չի ցանկանում վտանգի ենթարկել Պոգբայի առողջությունը և չի ցանկանում թույլ տալ ֆուտբոլիստին ամբողջական հանդիպումներ անցկացնել:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում դեկտեմբերի 13-ին կմրցի «Ալկմարի», իսկ Պրեմյեր լիգայի 17-րդ տուրում դեկտեմբերի 15-ին՝ «Էվերտոնի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ