Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունն արդեն սկսել է փոխարինող փնտրել թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարին, որն, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կվերադառնա կատալոնական «Բարսելոնա»:
France Football-ի հաղորդմամբ՝ Նեյմարի հեռանալու դեպքում ՊՍԺ-ն կփորձի պայմանագիր կնքել Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի հետ: Առաջիկայում փարիզյան ակումբը բանակցություններ կսկսի 27-ամյա հարձակվողի ներկայացուցիչների հետ:
Սադիո Մանեի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն ցանկանում է ամռանը ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային, սակայն արգենտինացի հարձակվողը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել Իտալիայի չեմպիոնի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում