10:25  ,  8 դեկտեմբերի, 2019

Սուլշեր․ Պետք է 3-4 գոլի առավելությամբ հաղթեինք «Մանչեսթեր Սիթիին»

«Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 2։1 հաշվով հաղթանակն Անգլիայի առաջնության 16-րդ տուրում։

«Մենք կհիշենք այս հանդիպումը։ Շատ վտանգավոր էինք, երբ ստանում էինք գնդակ եւ շարժվում առաջ, հնարավոր է, աշխարհի լավագույն թիմի դեմ։

«Մանչեսթեր Սիթին» անհավանական թիմ է, եւ այսքան պահեր ստեղծել նրանց դեմ հրաշալի է։ Պետք է հաղթեինք 3-4 գոլի առավելությամբ, բայց դարպասապահը լավ խաղաց։ Բարդ է նրանցից գնդակ խլել, բայց մենք գրեթե բոլոր գրոհներում վտանգավոր էինք մեր արագության եւ խաղացողների անհատական գործողությունների շնորհիվ»,- Սուլշերի խոսքը մեջբերում է BBC-ն։

Պրեմյեր լիգայի 16 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 32 միավորով երրորդ տեղում է, «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 24 միավոր եւ 5-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում