17:09  ,  6 դեկտեմբերի, 2019

«Չելսին» կկարողանա հունվարին տրանսֆերներ իրականացնել

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը կկարողանա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմի կազմը, տեղեկացնում է BBC-ն:

Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը բավարարել է «Չելսիի» բողոքարկումը՝ կրճատելով ՖԻՖԱ-ի կողմից «Չելսիի» նկատմամբ կիրառված պատժամիջոցները:

ՖԻՖԱ-ն փետրվարին «Չելսիի» երիտասարդ ֆուտբոլիստների տեղափոխության գործարքներում կեղծիքներ էր հայտնաբերել և զրկել էր լոնդոնյան ակումբին 2 տրանսֆերային պատուհանների ընթացքում ֆուտբոլիստներ ձեռք բերելու հնարավորությունից:

ՖԻՖԱ-ի որոշմամբ՝ «Չելսին» տուգանվել էր նաև 300 հազար շվեյցարական ֆրանկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English