11:19  ,  4 դեկտեմբերի, 2019

Ռոնալդուն՝ Իտալիայի առաջնության լավագույն խաղացող

Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիան անցկացրել է ամենամյա մրցանակաբաշխությունը՝ Gran Gala del Calcio-ն։

Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացել է Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Լավագույն թիմ է ճանաչվել «Ատալանտան», լավագույն մարզիչ՝ Ջանպիերո Գասպերինին («Ատալանտա»)։

Տարվա խորհրդանշական հավաքականն ունի այսպիսի տեսք․

Դարպասապահ․ Հանդանովիչ («Ինտեր»)։

Պաշտպաններ․ Կոլարով («Ռոմա»), Կիելինի («Յուվենտուս»), Կուլիբալի («Նապոլի»), Ժոաու Կանսելու («Յուվենտուս»)։

Կիսապաշտպաններ․ Պյանիչ («Յուվենտուս»), Իլիչիչ («Ատալանտա»), Բարելա («Կալյարի»)։

Հարձակվողներ․ Կվալյարելա («Սամպդորիա»), Սապատա («Ատալանտա»), Ռոնալդու («Յուվենտուս»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում