Լոնդոնում ընթացող Grand Chess Tour մրցաշարի եզրափակիչ փուլի կիսաեզրափակիչի երկրորդ խաղում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ:
Արոնյանը խաղում էր սևերով և 28-րդ քայլում համաձայնվեց կիսել միավորը չինացի գրոսմայստերի հետ:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին խաղում ևս Արոնյանն ու Լիրենը չէին որոշել հաղթողին:
Կիսաեզրափակիչի մյուս պարտիայում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը ևս ոչ ոքի խաղացին:
Արոնյանն ու Դին Լիրենը դեկտեմբերի 4-ին կանցկացնեն արագ խաղի 2 պարտիա:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում