Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական կայքում հայտարարել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից իսպանացի Ունաի Էմերիին հեռացնելու մասին։
Պաշտոնակատար է նշանակվել Էմերիի օգնական, «Արսենալի» նախկին խաղացող Ֆրեդրիկ Յունգբերգը։
Նշվում է, որ ակումբը աշխատում է նոր գլխավոր մարզիչ հրավիրելու ուղղությամբ։
«Արսենալը» հաղթանակ չի տարել 7 խաղում անընդմեջ՝ կրկնելով 27 տարվա վաղեմության հակառեկորդը։
Էմերին «Արսենալը» գլխավորել էր 2018-ին՝ փոխարինելով 20 տարի թիմը ղեկավարած ֆրանսիացի Արսեն Վենգերին։
Էմերիի գլխավորությամբ «Արսենալն» Անգլիայի անցած առաջնությունում գրավեց 5-րդ տեղը, հասավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ եւ պարտվեց Լոնդոնի «Չելսիին»։
Անգլիայի առաջնության 13 տուրից հետո «Արսենալը» 18 միավորով 8-րդ տեղում է։ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում անգլիական թիմը 1։2 հաշվով պարտվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի