Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Գանձասար-Կապանը» մրցեց անցած մրցաշրջանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտի» հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։
Պայքարը շարունակում է նաեւ «Ուրարտուն», որը նվազագույն հաշվով պարտության մատնեց Վանաձորի «Լոռիին»։
Ավելի վաղ չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» 11։2 հաշվով հաղթել էր «Յունիոր Սեւանին», «Նոան» 1։0 հաշվով՝ «Վանին»։
Կիսաեզրափակիչում «Արարատ-Արմենիան» կմրցի «Գանձասար-Կապանի», «Նոան»՝ «Ուրարտուի» հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում