Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին խոսել է թիմի նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի եւ նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին։
«Ֆլիկը խաղացողների հետ խոսում է ուղիղ եւ ազնիվ։ Ֆուտբոլիստներն անմիջապես հասկանում են նրան։ Նա լավ է աշխատում նաեւ մարտավարության տեսանկյունից։ Չեմ կարող ասել, որ հիմա ամեն ինչ գերազանց է, բայց Ֆլիկը լավ աշխատանք է կատարել այս օրերին։ Հիմա իմաստ կա շարունակել առաջ շարժվել Ֆլիկի հետ։
Ինչ վերաբերում է Գվարդիոլային, ապա ես կարծում եմ, որ նա կատարելագործում է խաղացողներին, եւ մեծ հաջողություն է նրա ղեկավարությամբ մարզվելը»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է Bild-ը։
Հիշեցնենք, որ խորվաթ Նիկո Կովաչի պաշտոնանկությունից հետո Ֆլիկը զբաղեցրել է «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը։ Նա Կովաչի օգնականն էր։ Գերմանական ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ Ֆլիկը թիմը կգլխավորի առնվազն մինչեւ հունվար։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում