Լուիս Էնրիկեն դարձյալ նշանակվել է Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում՝ փոխարինելով Ռոբերտո Մորենոյին։ Այդ մասին հատուկ ասուլիսում հայտարարել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը, հաղորդում է Marca-ն։
49-ամյա Լուիս Էնրիկեն պաշտոնից հեռացել էր այս տարվա մարտին դստեր ծանր հիվանդությունից հետո։ 9-ամյա աղջիկը մահացել է այս ամռանը։ Մորենոն Էնրիկեի օգնականն էր, եւ նրա ղեկավարությամբ Իսպանիայի թիմը նվաճեց Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։
Իսպանիայի հավաքականը Լուիս Էնրիկեի ղեկավարությամբ կպատրաստվի եւ կմասնակցի այդ մրցաշարին։ Նրա պայմանագիրը կգործի նաեւ մինչեւ 2022թ․ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ավարտը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում