Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման ակնարկել է, որ կդիտարկի Ալժիրի հավաքականում հանդես գալու տարբերակը, հաղորդում է Marca-ն։
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն հայտարարել է, որ Բենզեմայի համար կարիերան Ֆրանսիայի հավաքականում ավարտված է։
Բենզեման այդ հայտարարությանն արձագանքել է թվիթերյան գրառումով։
«Եթե դուք կարծում եք, որ ես ավարտված եմ հավաքականի համար, ապա թույլ տվեք ինձ ներկայացնել այլ երկիր, եւ այդ ժամանակ մենք կտեսնենք»,- գրել է Բենզեման։
Հիշեցնենք, որ Բենզեման հեռացվել էր Ֆրանսիայի հավաքականից 2015 թվականին թիմակից Մաթյո Վալբուենային շանտաժի ենթարկելու պատճառով։
Բենզեմայի ծնողներն ալժիրցիներ են, սակայն ֆուտբոլիստը չունի Ալժիրի քաղաքացիություն։
Պետք է նշել, որ Ալժիրի հավաքականի գլխավոր մարզիչ Ջամել Բելմադին եւս արձագանքել է այս իրավիճակին՝ նշելով, որ հարձակվողների պակաս չունի (Բունեջա, Սլիմանի, Դելոր, Սուդանի)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում