01:10  +04,  18 նոյեմբերի, 2019

Ստեֆանոս Ցիցիպասը՝ ATP Finals-ի հաղթող

Հունաստանի ներկայացուցիչ Ստեֆանոս Ցիցիպասը նվաճեց Լոնդոնում անցկացված Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության հաղթողի տիտղոսը։

Եզրափակիչում Ցիցիպասը մրցեց ավստրիացի Դոմինիկ Տիմի հետ եւ առավելության հասավ 6:7 (6:8), 6:2, 7:6 (7:4) հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ 37 րոպե։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Ցիցիպասը պայքարից դուրս էր թողել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին, Տիմը՝ այս մրցաշարի անցած տարվա հաղթող, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ