23:19  ,  17 նոյեմբերի, 2019

Ֆորմուլա-1․ Բրազիլիայի Մեծ մրցանակը՝ Մաքս Ֆերստապենի հաղթանակով

Սան Պաուլուում անցկացված Ֆորմուլա-1-ի Բրազիլիայի Մեծ մրցանակն ավարտվեց «Ռեդ Բուլի» հոլանդացի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենի հղթանակով։ Երկրորդ տեղը գրավեց «Տորո Ռոսոյի» ներկայացուցիչ, ֆրանսիացի Պիեր Գասլին, եռյակը եզրափակեց անցած փուլում աշխարհի չեմպիոնի 6-րդ տիտղոսն ապահոված, «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։

 Ֆորմուլա-1, Բրազիլիայի Մեծ մրցանակ 

  1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 71 շրջան
  2. Պյեր Գասլի («Տորո Ռոսո»)
  3. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)
  4. Կարլոս Սայնս («Մաքլարեն»)
  5. Կիմի Ռայկոնեն («Ալֆա Ռոմեո»)
  6. Անտոնիո Ջովինացի («Ալֆա Ռոմեո»)
  7. Դանիել Ռիկարդո («Ռենո»)
  8. Լանդո Նորիս («Մաքլարեն»)
  9. Սերխիո Պերես («Ռեյսինգ Փոյնթ»)
  10. Դանիիլ Կվյատ («Տորո Ռոսո»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում