Մադրիդի «Ռեալի» այն ֆուտբոլիստները, որոնք տարբեր պատճառներով չեն միացել իրենց ազգային հավաքականներին, նոյեմբերի 14-ին մարզում են անցկացրել ակումբի մարզաբազայում:
Արքայական ակումբի բրազիլացի պաշտպան Մարսելոն, որն ապաքինվում էր վնասվածքից, ամբողջական մարզում է անցկացրել ընդհանուր խմբում:
Հիշեցնենք, որ Մարսելոն վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Գալաթասարայի» դեմ խաղում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում