17:15  ,  5 նոյեմբերի, 2019

Մարկոս Պիզելին հեռացել է «Ակտոբեից»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին հրաժեշտ է տվել Ղազախստանի Պրեմյեր լիգայից դուրս մնացած «Ակտոբեին», որի հետ նրա պայմանագիրն ավարտվում է առաջիկա օրերին։

«Ծանր է հեռանալը։ Հաջորդ մրցաշրջանի վերաբերյալ բանակցություններ ակումբի հետ արդեն ընթանում են։ Չգիտեմ, թե ինչպես կդասավորվի, բայց այս տարի Ակտոբե այլեւս չեմ գա։

Շնորհակալ եմ ակումբին համատեղ աշխատանքի համար, շնորհակալ եմ երկրպագուներին աջակցության համար։ Արդեն 35 տարեկան եմ, ծանր վնասվածք եւ վիրահատություն տարա, շատ եմ կարոտում ընտանիքս, տունս։ Կխոսեմ ընտանիքիս հետ եւ որոշում կընդունենք։ Շանս կա, որ կվերադառնամ, բայց այն մեծ չէ»,- Պիզելիի խոսքը մեջբերում է «Ակտոբեի» մամուլի ծառայությունը։

Պիզելին «Ակտոբեում» հանդես էր եկել 2014-2015-ին, Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում եւ Հունաստանում խաղալուց հետո, վերադարձել էր 2018թ․ փետրվարին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English