16:18  ,  3 նոյեմբերի, 2019

«Արարատ-Արմենիան» հաղթեց 5։0 եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Վարդան Մինասյանի գլխավոր թիմը 1/8 եզրափակիչի խաղում մրցեց «Վեստ Արմենիայի» հետ եւ հաղթեց 5։0 հաշվով։

Հիշեցնենք, որ  «Ուրարտուն» պայքարից դուրս է թողել «Փյունիկին» (0։0, 11մ՝ 5։3), «Սեւանը» դուրս է թողել «Երեւանին»՝ 2:0, «Գանձասար-Կապանը»՝ Գյումրիի «Շիրակին» (1։0), «Վանը» հաղթահարել է Երեւանի «Լոկոմոտիվի» արգելքը՝ 1։0։ Քառորդ եզրափակիչում է նաեւ «Լոռին», որի մրցակից «Դիլիջանը» հրաժարվել էր մասնակցությունից։

Հայաստանի գավաթի խաղարկություն, 1/8 եզրափակիչ

«Վեստ Արմենիա» - «Արարատ-Արմենիա»՝ 0։5 (տեսանյութ)

Լուիս Օգանա, 10, Արտեմ Ավանեսյան, 39, 90, Հովհաննես Հարությունյան, 74, Զաքարիա Սանոգո, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English