Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի՝ «Դիլիջան» - «Լոռի» հանդիպումը տեղի չի ունենա, հայտնում է «Լոռիի» մամուլի ծառայությունը:
«Դիլիջանը» հրաժարվել է մասնակցել Հայաստանի գավաթի խաղարկությանը, ինչը նշանակում է, որ «Լոռին» քառորդ եզրափակիչում կմրցի «Փյունիկ» - «Ուրարտու» զույգի հաղթողի հետ:
Հայաստանի գործող գավաթակիրն «Ալաշկերտն» է, որը եզրափակիչում հաղթանակ էր տարել «Լոռիի» նկատմամբ:
Նշենք, որ «Դիլիջան» - «Լոռի» հանդիպումը պետք է տեղի ունենար նոյեմբերի 1-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում