Բաթումիում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցան 7-րդ տուրի պարտիաները։
Հայաստանի հավաքականը Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Հայկ Մ․ Մարտիրոսյան կազմով մրցեց Անգլիայի թիմի հետ և պարտություն կրեց 1.5 ։ 2.5 հաշվով: Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղացին, իսկ Հայկ Մարտիրոսյանը չկարողացավ միավոր վաստակել:
Կանանց Հայաստանի հավաքականը 2.5 : 1.5 հաշվով հաղթանակ տարավ Սերբիայի թիմի նկատմամբ: Լիլիթ Մկրտչյանը ու Էլինա Դանիելյանը հաղթանակ տարան, Աննա Սարգսյանը ոչ ոքի խաղաց, իսկ Մարիա Գևորգյանը պարտություն կրեց:
Տղամարդկանց Հայաստանի հավաքականը 9 միավորով մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է: Ռուսաստանը 12 միավորով առաջատարն է:
Կանանց Հայաստանի թիմը 10 միավորով երրորդն է մրցաշարային աղյուսակում: Հայաստանի հավաքականը հետ է մնում Ռուսաստանի (13) և Վրաստանի (11) հավաքականներից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում