ԵԱ. Տղամարդկանց Հայաստանի թիմը պարտվեց Անգլիային, կանանց հավաքականը հաղթանակ տարավ

19:25   31 հոկտեմբերի, 2019

Բաթումիում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցան 7-րդ տուրի պարտիաները։

Հայաստանի հավաքականը Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Հայկ Մ․ Մարտիրոսյան կազմով մրցեց Անգլիայի թիմի հետ և պարտություն կրեց 1.5 ։ 2.5 հաշվով: Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղացին, իսկ Հայկ Մարտիրոսյանը չկարողացավ միավոր վաստակել:

Կանանց Հայաստանի հավաքականը 2.5 : 1.5 հաշվով հաղթանակ տարավ Սերբիայի թիմի նկատմամբ: Լիլիթ Մկրտչյանը ու Էլինա Դանիելյանը հաղթանակ տարան, Աննա Սարգսյանը ոչ ոքի խաղաց, իսկ Մարիա Գևորգյանը պարտություն կրեց:

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը 9 միավորով մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է: Ռուսաստանը 12 միավորով առաջատարն է:

Կանանց Հայաստանի թիմը 10 միավորով երրորդն է մրցաշարային աղյուսակում: Հայաստանի հավաքականը հետ է մնում Ռուսաստանի (13) և Վրաստանի (11) հավաքականներից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։