02:08  ,  31 հոկտեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Չելսիին», «Մոնակոն» ուժեղ էր «Մարսելից» (տեսանյութ)

Անգլիայի լիգայի գավաթի երկրորդ շրջանում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում մրցեց Լոնդոնի «Չելսիի» հետ:

Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը Մարկուս Ռաշֆորդի դուբլի շնորհիվ հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ և դուրս եկավ հաջորդ շրջան:

«Չելսիի» միակ գոլի հեղինակ դարձավ Միշի Բատուշայը:

Ֆրանսիայի Լիգայի գավաթի 1/16 եզրափակիչում «Մոնակոն» հաղթանակ տարավ «Մարսելի» նկատմամբ:

«Մոնակոյի» կազմից գոլերի հեղինակ դարձան Ժան-Կևին Օգուստենը և Ռուբեն Ագիլարը: Բենժամեն Լեկոմը դարձավ ինքնագոլի հեղինակ:

Անգլիայի Լիգայի գավաթ, երկրորդ շրջան

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2 (տեսանյութ)

Միշի Բատուշայ, 61 - Մարկուս Ռաշֆորդ, 25, 73

Ֆրանսիայի Լիգայի գավաթ, 1/16 եզրափակիչ (տեսանյութ)

«Մոնակո» - «Մարսել»՝ 2:1

Ժան-Կևին Օգուստեն, 25, Ռուբեն Ագիլար, 40 - Բենժամեն Լեկոմ, 77 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում