Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերքել է, որ թիմի հարձակվող Մոհամեդ Սալահը վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ խաղում:
«Սալահի հետ ամեն ինչ կարգին է: Բժիշկները պարզապես մի փոքր օգնություն են ցույց տվել նրան, սակայն Սալահի մոտ վնասվածք չի հայտնաբերվել»,- Կլոպի խոսքը փոխանցում է Fourfourtwo-ն:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմի» հետ հանդիպման վերջնամասում Սալահը փոխարինվեց:
«Լիվերպուլը» հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ 2:1 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում