Բաթումիում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում հոկտեմբերի 28-ին տղամարդկանց Հայաստանի հավաքականը մրցեց Ռուսաստանի թիմի հետ:
Հայաստանի հավաքականը 1.5:2.5 հաշվով պարտվեց Ռուսաստանին: Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղացին, իսկ Արման Փաշիկյանը սպիտակներով պարտվեց Դանիիլ Դուբովին:
Կանանց Հայաստանի հավաքականը 1.5:2.5 հաշվով պարտվեց Վրաստանի հավաքականին: Աննա Սարգսյանը հաղթանակ տարավ, Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի խաղաց, իսկ Էլինա Դանիելյանն ու Մարիա Գևորգյանը պարտություն կրեցին:
Տղամարդկանց Հայաստանի հավաքականն այժմ ունի 12.5 միավոր և մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է: Կանանց հավաքականը 12 միավորով 8-րդ տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում