Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին սահմանել է Բունդեսլիգայի ռեկորդ՝ գոլի հեղինակ դառնալով Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին 9 տուրերում։ Նա խփել է13 գոլ։ 9-րդ տուրում «Բավարիան» 2։1 հաշվով հաղթել է «Ունիոն Բեռլինին», Լեւանդովսկին աչքի է ընկել 53-րդ րոպեին։
Լեւանդովսկուց առաջ միայն Դորտմունդի «Բորուսիայի» նախկին հարձակվող, այժմ Լոնդոնի «Արսենալը» ներկայացնող գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին էր հաջողվել աչքի ընկնել Բունդեսլիգայի առաջին 8 տուրերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:48 , 6 հոկտեմբերի
00:37 , 6 հոկտեմբերի
23:35 , 5 հոկտեմբերի
23:11 , 5 հոկտեմբերի
22:11 , 5 հոկտեմբերի
21:52 , 5 հոկտեմբերի
21:03 , 5 հոկտեմբերի
20:25 , 5 հոկտեմբերի
20:17 , 5 հոկտեմբերի
19:02 , 5 հոկտեմբերի