23:30  ,  26 հոկտեմբերի, 2019

ԵԱ Մ-20․ Վարազդատ Լալայանը՝ չեմպիոն եւ ռեկորդակիր

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը նվաճել է չեմպիոնի կոչումը +109 կգ քաշային կարգում։

Նա 3 կգ-ով գերազանցել  է մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի ռեկորդն այս քաշային կարգում՝ երկամարտում հասցնելով 424 կգ-ի։ Պոկում վարժությունում Վարազդատ Լալայանը բարձրացրել է 194 կգ, հրում վարժությունում՝ 230 կգ։ Երկու վարժություններում էլ նա բարելավել է այս տարիքային խմբի Եվրոպայի ռեկորդները։

Կանանց մինչև 20 տարեկանների գերծանր քաշային կարգում Արփինե Դալալյանը երկամարտի 234 կգ (100 կգ + 134 կգ) արդյունքով դարձել է չեմպիոն:

Մինչև 23 տարեկանների 87 կգ քաշային կարգում Տաթև Հակոբյանը երկամարտի 230 կգ (105 կգ + 125 կգ) արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում