Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հայտնել է, թե ինչու պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին չի ընդգրկել Իտալիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Լեչեի» հետ հանդիպման հայտացուցակում:
«Որոշում ընդունելուց առաջ խորհրդակցել եմ Ռոնալդուի հետ: Նույնիսկ նրան է հանգիստ հարկավոր: Որևէ խմդիր չկա, պարզապես ցանկանում ենք, որպեսզի Ռոնալդուն հանգստանա»,- Սարիի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ «Լեչե» - «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 16:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում