00:51  ,  25 հոկտեմբերի, 2019

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 10:1 հաշվով հաղթեց Մալթայի թիմին

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 24-ին ընկերական հանդիպում է անցկացրել Մալթայի ազգային հավաքականի հետ, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը խոշոր՝ 10:1 հաշվով հաղթանակ է տարել:

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը. 12․ Սարգիս Ասկաջյան, 10․ Սարո Գալստյան, 11․ Գարեգին Մաշումյան, 14․ Կելսոն Դե Կամպոս, 20․ Վիկտոր Դե Սոուզա։

Մալթա - Հայաստան` 1:10 (1:4)

Գարեգին Մաշումյան, 3, Էնրիկե Դա Սիլվա, 4, Կելսոն Դե Կամպոս, 8, 21, 28, 38 Վիկտոր Դե Սոուզա, 16, Դավիթ Ասլանյան, 30, Սարգիս Մարգարյան, 32, Կարլ Ացոպարդի, 34 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում