12:46  ,  23 հոկտեմբերի, 2019

«Ռիվեր Փլեյթը» պարտվեց «Բոկա Խունիորսին», բայց դուրս եկավ Լիբերտադորեսի Գավաթի եզրափակիչ

Ֆուտբոլի Լիբերտադորեսի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բոկա Խունիորսը» տանը 1։0 հաշվով պարտության է մատնել «Ռիվեր Փլեյթին», սակայն դուրս է մնացել պայքարից։ Առաջին խաղում «Բոկա Խունիորսը» պարտվել էր 0։2 հաշվով։

«Ռիվեր Փլեյթը» այս մրցաշարի անցած տարվա գավաթակիր է։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են բրազիլական «Գրեմիոն» ու «Ֆլամենգոն»։ Առաջին հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին։ Եզրափակիչը նոյեմբերի 23-ին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում