00:55  +04,  23 հոկտեմբերի, 2019

«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում պայքարի մեջ մտան A, B, C և D խմբերի թիմերը:

A խմբում «Ռեալը» հյուրընկալվելիս նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Գալաթասարայի» նկատմամբ: Արքայական ակումբի հաղթական գոլը խփեց գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը: ՊՍԺ-ն 5:0 հաշվով հաղթանակի հասավ «Բրյուգեի» նկատմամբ: Մաուրո Իկարդին դարձավ դուբլի, իսկ Կիլիան Մբապեն՝ հեթ-տրիկի հեղինակ:

B խմբում «Բավարիան» Ռոբերտ Լևանդովսկու դուբլի և Կորենտին Տոլիսոյի գոլի շնորհիվ 3:2 հաշվով հաղթեց «Օլիմպիակոսին»: «Տոտենհեմը» 5:0 հաշվով հաղթեց «Ցրվենա Զվեզդային»: Դուբլերի հեղինակ դարձան Սոն Հեն Մինը և Հարի Քեյնը: Աչքի ընկավ նաև Էրիկ Լամելան:

C խմբում «Մանչեսթեր Սիթին» ուժերը չափեց «Ատալանտայի» հետ: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 5:1 հաշվով: Ռահիմ Ստերլինգը դարձավ հեթ-տրիկի, Սերխիո Ագուերոն՝ դուբլի հեղինակ:

D խմբում Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» տնային խաղում մրցեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ: Մինչև հանդիպման 77-րդ րոպեն «Յուվենտուսը» պարտվում էր նվազագույն՝ 0:1 հաշվով, սակայն Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան 3 րոպեում 2 գոլ խփեց և հաղթանակ պարգևեց իր թիմին:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր 

A խումբ

«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0:1 (տեսանյութ)

Տոնի Կրոս, 18

«Բրյուգե» (Բելգիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 0:5 (տեսանյութ)

Մաուրո Իկարդի, 7, 63, Կիլիան Մբապե, 61, 79, 83

B խումբ

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 2:3 (տեսանյութ)

Յուսեֆ Էլ-Արաբի, 23, Գիլյերմե, 79 - Ռոբերտ Լևանդովսկի, 34, 62, Կորենտին Տոլիսո, 75

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)՝ 5:0 (տեսանյութ)

Հարի Քեյն, 9, 72, Սոն Հեն Մին, 16, 44, Էրիկ Լամելա, 57

C խումբ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Ատալանտա» (Իտալիա)՝ 5:1 (տեսանյութ)

Սերխիո Ագուերո, 34, 38, Ռահիմ Ստերլինգ, 58, 64, 69 - Ռուսլան Մալինովսկի, 28

D խումբ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)՝ 2:1 (տեսանյութ)

Պաուլո Դիբալա, 77, 79 - Ալեքսեյ Միրանչուկ, 30

Ավելի վաղ տեղի ունեցած խաղերում «Աթլետիկոն» 1:0 հաշվով հաղթանակ էր տարել Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ, իսկ Դոնեցկի «Շախտյորի» և Զագրեբի «Դինամոյի» միջև հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ