18:50  +04,  21 հոկտեմբերի, 2019

Հայ և ղազախ ֆանատների բախումը՝ Միհրան Հարությունյանի մենամարտից հետո

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը MMA-ում իր չորրորդ մենամարտում նոկաուտով պարտվել է ղազախ Զասուլան Ակիմժանին:

Մենամարտի ավարտից հետո հայ և ղազախ ֆանատների միջև սկսվել է վիճաբանություն, որը ծեծկռտուքի է վերածվել:

Նախորդ մենամարտում Միհրան Հարությունյանը սեպտեմբերի 7-ին մրցել էր ուզբեկ Մուրատխան Սայտխանովի հետ եւ հաղթել խեղդող հնարքով:

Խառը մենամարտերում Միհրան Հարությունյանը տարել է 3 հաղթանակ, կրել 1 պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: