16:51  ,  19 հոկտեմբերի, 2019

«Շիրակ» - «Արարատ»՝ 2։1

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար Երեւանի «Արարատը» Գյումրիում հյուրընկալվեց «Շիրակին»։ Դաշտի տերերը հաղթանակ տարան 2։1 հաշվով՝ հաղթական գոլը խփելով 88-րդ րոպեին, որից 20 րոպե առաջ մնացել էին 10 ֆուտբոլիստներով։ 

«Շիրակը» 22 միավորով հավասարվեց «Արարատին», որը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը գոլերի տարբերությամբ։

Հայաստանի առաջնություն, 11-րդ տուր

«Շիրակ» - «Արարատ»՝ 2։1 (տեսանյութ)

Մորի Կոնե, 23, Արամ Մուրադյան, 88 - Վելսեն Ժունիոր, 55

Չիրացրած 11 մ՝ Մորի Կոնե, 90

Հեռացում՝ Մարկո Պրլեւիչ («Շիրակ»), 68, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով