17:12  +04,  17 հոկտեմբերի, 2019

Օզիլ․ Չեմ հեռանա «Արսենալից» մինչեւ պայմանագրիս ավարտը

Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է, որ չի հեռանա Լոնդոնի «Արսենալից», որի հետ պայմանագիր ունի մինչեւ 2021թ․ հունիս։

«Ես ոչ մի տեղ չեմ գնա։ «Արսենալն» իմ տունն է։ «Ռեալից» «Արսենալ» տեղափոխությանս հարցում մեծ դեր է ունեցել Արսեն Վենգերը։ Բայց նրա հեռանալուց հետո էլ ես ցանկանում էի մնալ, քանի որ սիրում եմ «Արսենալը»։ Այդ պատճառով եմ այստեղ արդեն վեց տարի։ Ես այստեղ երջանիկ եմ եւ չեմ հեռանա առնվազն մինչեւ պայմանագրիս ավարտը»,- Օզիլի խոսքը մեջբերում է theathletic.com-ը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Օզիլը մասնակցել է մեկ հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ