15:10  ,  17 հոկտեմբերի, 2019

Մաուրիցիո Սարին դրոնների օգնությամբ տեսագրում է «Յուվենտուսի» մարզումները

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին դրոնների օգնությամբ տեսագրում է թիմի բոլոր մարզումները, հաղորդում է Tuttosport-ը։

60-ամյա իտալացի մասնագետը հայտնել է, որ վերեւից ավելի լավ են երեւում սխալներն ու խաղացողների վրիպումները։

Սարին նախկինում դրոնների օգնության դիմել է նաեւ «Էմպոլիում», «Նապոլիում» եւ «Չելսիում»։

Հիշեցնենք, որ Սարին այս ամռանն է գլխավորել «Յուվենտուսը»։ Իտալիայի առաջնության 7 տուրից հետո «Յուվենտուսը» 19 միավորով առաջին տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում