Խորվաթիայի Մակարսկա քաղաքում ընթացող ֆուտզալի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ խմբի երկրորդ տուրի խաղում Հայաստանի չեմպիոն «Լեոն» մրցել է «Նովո Վրիեմե» (Խորվաթիա) թիմի հետ եւ պարտություն է կրել 3։5 հաշվով։
Առաջին տուրում «Լեոն» 7։2 հաշվով հաղթել է մակեդոնական «Շկուպիին» եւ 3 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատարը երկու հաղթական տարած «Նովո Վրիեմեն» է։ Խմբից պայքարը կշարունակի առաջին տեղը գրաված թիմը։
Երրորդ հանդիպումը «Լեոն» կանցկացնի հոկտեմբերի 11-ին, մրցակիցը կլինի Կիպրոսի «Օմոնիան» թիմը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում