ՉԼ․ «Լեոն» պարտվել է խորվաթական «Նովո Վրիեմեին»

10:40   10 հոկտեմբերի, 2019

Խորվաթիայի Մակարսկա քաղաքում ընթացող ֆուտզալի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ խմբի երկրորդ տուրի խաղում Հայաստանի չեմպիոն «Լեոն» մրցել է «Նովո Վրիեմե» (Խորվաթիա) թիմի հետ եւ պարտություն է կրել 3։5 հաշվով։

Առաջին տուրում «Լեոն» 7։2 հաշվով հաղթել է մակեդոնական «Շկուպիին» եւ 3 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատարը երկու հաղթական տարած «Նովո Վրիեմեն» է։ Խմբից պայքարը կշարունակի առաջին տեղը գրաված թիմը։

Երրորդ հանդիպումը «Լեոն» կանցկացնի հոկտեմբերի 11-ին, մրցակիցը կլինի Կիպրոսի «Օմոնիան» թիմը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։