Կատալոնական «Բարսելոնայի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչն իր դժգոհությունն է հայտնել Իսպանիայի չեմպիոնի մեկնարկային կազմից դուրս մնալու կապակցությամբ:
«Այսպես չի կարող շարունակվել: Ամռանը ես բազմաթիվ առաջարկներ եմ ստացել, սակայն մերժել եմ դրանք, քանի որ ցանկանում էի հանդես գալ «Բարսելոնայում»:
Ցանկանում եմ խաղաժամանակ ստանալ և օգնել իմ թիմին, այլ ոչ թե զբոսնել Բարսելոնայում»,- Ռակիտիչի խոսքը փոխանցում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ռակիտիչի տեղափոխությամբ հետաքրքրված էին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն և Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում